«Շիրակ 2»-ը կսկսի «Նիկարմի» հետ խաղով

Հաստատվել է Հայաստանի Առաջին խմբի նոր մրցաշրջանի մեկնարկային երկու տուրի հանդիպումների անցկացման օրերն ու ժամերը։ «Շիրակ 2»-ը առաջնությունը կսկսի «Նիկարմի» հետ տնային խաղով։ Հանդիպումը տեղի կունենա Գյումրու Քաղաքային մարզադաշտում օգոստոսի 9-ին, ժամը՝ 17։00։ Երկրորդ տուրում Արա Մկրտչյանի սաները Ձորաղբյուրի մարզահամալիրի մարզադաշտում կհյուրընկալվեն «Արարատ 2»-ին։ Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին, ժամը՝ 17։00։