Տնային առաջին խաղի օրն ու ժամը

Հայտնի է նոր մրցաշրջանի տնային առաջին պաշտոնական խաղի օրն ու ժամը։ Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում Գյումրու «Շիրակը» կընդունի Երևանի «Նոային»։ Խաղը տեղի կունենա Գյումրու Քաղաքային մարզադաշտում օգոստոսի 11-ին, ժամը՝ 19։00։

Հիշեցնենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի պաշտոնական առաջին խաղը Գյումրու «Շիրակը» կանցկացնի օգոստոսի 2-ին՝ Երեւանում հյուրընկալվելով Երեւանի ԲԿՄԱ-ին: Հանդիպումը տեղի կունենա Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:  Խաղացանկին կարող եք ծանոթանալ՝ այստեղ: