ՀՖՖ Մրցումների բաժինը հետաձգել է Հայաստանի Առաջին Խմբի առաջնության առաջին տուրի «Շիրակ 2» — «Նիկարմ» հանդիպումը՝ հիմք ընդունելով «Նիկարմի»՝ 08․08․2024 թվականի գրությունը: Մեր մրցակիցը չի հասցրել ավարտին հասցնել խաղացողներին հայտավորելու գործընթացը:
Հիշեցնենք, որ հանդիպումը նշանակված էր Գյումրի քաղաքային մարզադաշտում օգոստոսի 9-ին (17:00): ՀՖՖ Մրցումների բաժնից հայտնել են, որ հանդիպման վերանշանակման մասին կտեղեկացնեն հավելյալ գրությամբ:
Հայաստանի Առաջին Խմբի առաջնության երկրորդ տուրում Արա Մկրտչյանի գլխավորած «Շիրակ 2»-ը Ձորաղբյուրի մարզահամալիրի մարզադաշտում կհյուրընկալվի «Արարատ 2»-ին։ Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին, ժամը՝ 17։00։