Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում են ընդգրկվել Գյումրու «Շիրակի» միանգամից հինգ ֆուտբոլիստ՝ դարպասապահ Դարկո Վուկաշինովիչը, պաշտպան Համլետ Մնացականյանը, կիսապաշտպաններ Մաջիկո Տրաորեն, Ռազմիկ Հակոբյանը և հարձակվող Լյովա Մրյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Շիրակը» մրցակցի դարշում 2:0 հաշվով հաղթեց Երևանի ԲԿՄԱ-ին, մեկական գոլ իրենց հաշվին գրանցեցին Լյովա Մրյանը և Ռազմիկ Հակոբյանը: Վերջինս տուրի լավագույններից մեկն էր և sofascore հարթակի կողմից արժանացել է 8,3 գնահատականին: