Հաղթանակ ստուգողական խաղում

Նախապատրաստական փուլի շրջանակներում Գյումրու «Շիրակը» ստուգողական ևս մեկ հանդիպում անցկացրեց՝ Գյումրիում մրցելով Կապանի «Գանձասարի» հետ։ Շիրակցիները հաղթեցին 1։0 հաշվով, գոլը խփեց Մորի Կոնեն։

Նոր մրցաշրջանին ընդառաջ հինգերորդ ստուգողական խաղն էր, մինչ այս շիրակցիները մրցել էին Կապանի «Գանձասարի» (0:1), վրացական «Կոլխետիի» (0:3), «Դիլայի» (0:3), Երևանի «Արարատի» (5:1) հետ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի պաշտոնական առաջին խաղը Գյումրու «Շիրակը» կանցկացնի օգոստոսի 2-ին՝ Երեւանում հյուրընկալվելով Երեւանի ԲԿՄԱ-ին: Հանդիպումը տեղի կունենա Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:  Խաղացանկին կարող եք ծանոթանալ՝ այստեղ: