Հաղթանակ ստուգողական խաղում

Նախապատրաստական փուլի շրջանակներում Գյումրու «Շիրակը» ստուգողական ևս մեկ հանդիպում անցկացրեց՝ Գյումրիում մրցելով Երևանի «Արարատի» հետ։ Շիրակցիները հաղթեցին 5։1 հաշվով, գոլերը խփեցին Ալեքսա Վիդիչը, Ռուդիկ Մկրտչյանը, Լյովա Մրյանը, Ռաֆիկ Միսակյանը և Էմիլ Պապիկյանը։

Նոր մրցաշրջանին ընդառաջ չորրորդ ստուգողական խաղն էր, մինչ այս շիրակցիները մրցել էին Կապանի «Գանձասարի» (0:1), վրացական «Կոլխետիի» (0:3) և «Դիլայի» (0:3) հետ։

Ստուգողական ևս մեկ հանդիպում «Շիրակը» կանցկացնի հուլիսի 27-ին։ Հանդիպումը տեղի կունենա Գյումրու Քաղաքային մարզադաշտում, մրցակիցը կրկին կլինի Կապանի «Գանձասարը», խաղի սկիզբը՝ 18։00։

Հիշեցնենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի պաշտոնական առաջին խաղը Գյումրու «Շիրակը» կանցկացնի օգոստոսի 2-ին՝ Երեւանում հյուրընկալվելով Երեւանի ԲԿՄԱ-ին: Հանդիպումը տեղի կունենա Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:  Խաղացանկին կարող եք ծանոթանալ՝ այստեղ: