Նախապատրաստական փուլի շրջանակներում Գյումրու «Շիրակը» ստուգողական երկրորդ հանդիպումն անցկացրեց՝ Ձորաղբյուրում մրցելով Երևանի «Արարատի» հետ, խաղն ավարտվեց 1։1 հաշվով։ Շիրակցիներից գոլի հեղինակ դարձավ Ռաֆիկ Միսակյանը։
Посмотреть эту публикацию в Instagram
«Շիրակի» կազմն առաջին կեսում՝ Դարկո Վուկաշինովիչ, Ռոբերտ Դարբինյան, Հրայր Մկոյան, Համլետ Մնացականյան, Ալեքսա Վիդիչ, Մաջիկո Տրաորե, Լևոն Դարբինյան, Ռաֆիկ Միսակյան, Ռազմիկ Հակոբյան, Դոնալդ Կոդիա, Մորի Կոնե։
Առաջին կեսում գոլեր չեղան։ Ընդմիջումից անմիջապես հետո խաղադաշտ դուրս եկան Սոկրատ Հովհաննիսյանը, Լյովա Մրյանը, Վազգեն Սարգսյանը, Սերյոժա Ուռուշանյանը, Սեդրիկ Դոն, իսկ արդեն երկրորդ կեսի ընթացքում՝ Լյովա Կարապետյանը, Տիգրան Սումբուլյանը, Սերգեյ Մանուկյանը, Էմիլ Պապիկյանը, Ալեքսանդր Մանասյանը, Հովհաննես Փահլևանյանը, Գագիկ Ակուլյանը։
Հաջորդ ստուգողական հանդիպումը Գյումրու «Շիրակը» կանցկացնի փետրվարի 1-ին Ձորաղբյուրում, մրցակիցը կրկին կլինի Երևանի «Արարատը»։