Առաջին ստուգողականը

Նախապատրաստական փուլի շրջանակներում Գյումրու «Շիրակը» ստուգողական առաջին հանդիպումն անցկացրեց՝ Երևանի «Ջունիոր սպորտում» մրցելով «Գանձասարի» հետ, խաղն ավարտվեց 2։1 հաշվով՝ հոգուտ մրցակցի։

«Շիրակի» կազմն առաջին կեսում՝ Լյովա Կարապետյան, Ռոբերտ Դարբինյան, Հրայր Մկոյան, Համլետ Մնացականյան, Սամվել Ղուկասյան, Ռուդիկ Մկրտչյան, Լևոն Դարբինյան, Ռաֆիկ Միսակյան, Ռազմիկ Հակոբյան, Սերգեյ Մանուկյան, Լյովա Մրյան։

Առաջին կեսն անցավ շիրակցիների առավելությամբ, այն արտացոլվեց նաև լուսատախտակին (0։1), գլխի դիպուկ հարվածով գոլի հեղինակ դարձավ Ռուդիկ Մկրտչյանը։

«Շիրակի» կազմն երկրորդ կեսում՝ Հովհաննես Հովհաննիսյան, Գագիկ Ակուլյան, Տիգրան Սումբուլյան, Հովհաննես Փահլևանյան, Յուրի Վարդանյան, Դավիթ Վարդանյան (Դավիթ Դարբինյան), Վազգեն Սարգսյան, Գրիգոր Ղումաշյան, Գագիկ Հովհանեսյան, Ալեքսանդր Մանասյան, Նարեկ Խաչատրյան։ 

Երկրորդ կեսում հյուրերը կարողացան երկու գոլ խփել։ Նկատենք, որ ընդմիջումից հետո «Շիրակի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխեց ողջ կազմը՝ խաղաժամանակ տրամադրելով ակումբի երիտասարդ ֆուտբոլիստներին։ Վերջիններից շատերն առաջին հանդիպումն անցկացրեցին ակումբի գլխավոր թիմի կազմում։

Շիրակցիների կազմում լեգեոներները չմասնակցեցին խաղին։