Նախապատրաստական փուլի շրջանակներում Գյումրու «Շիրակը» ստուգողական երկու հանդիպում է անցկացրել։ Նախ Վարդան Բիչախչյանի սաները Երևանում մրցեցին ԲԿՄԱ-ի հետ և հաղթեցին 3:2 հաշվով, ապա Գյումրիում հինգ անպատասխան գնդակ ուղարկեցին Վարդենիսի «Անդրանիկի» դարպասը։
Առաջին մրցավեճում «Շիրակից» դուբլի հեղինակ դարձավ Նարեկ Ջանոյանը, մեկ գոլ խփեց Մհեր Թառլոյանը։ Երկրորդ խաղում Նարեկ Ջանոյանը կրկին աչքի ընկավ դուբլով, մեկական գոլ խփեցին Ռաֆիկ Միսակյանը, Վազգեն Սարգսյանը, Էմիլ Պապիկյանը։
Ստուգողական հաջորդ խաղը շիրակցիները կանցկացնեն հուլիսի 18-ին և Գյումրիում կմրցեն Չարենցավանի «Վանի» հետ։


