Համլետ Մնացականյանի հարցազրույցը ՀՖՖ TV-ին

Գյումրու «Շիրակի» պաշտպան Համլետ Մնացականյանը ՀՖՖ TV-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի երիտասարդական հավաքականի առաջիկա խաղերի և մեր թիմի մասին:

Հիշեցնենք, որ մեր հավաքականը նոյեմբերի 15-ին կմեկնի շվեյցարական Նյուշատել քաղաք, որտեղ ՈւԵՖԱ Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում նոյեմբերի 17-ին կմրցի Շվեյցարիայի հետ: Թիմը նոյեմբերի 18-ին կժամանի ֆինլանդական Տուրկու, որտեղ նոյեմբերի 21-ին կհյուրընկալվի Ֆինլանդիային: