«Շիրակ-09-1» թիմը՝ Հայաստանի չեմպիոն

Մ15 տարեկանների Հայաստանի առաջնության հաղթող ճանաչվեց «Շիրակ-09-1» թիմը։ Արա Մկրտչյանի սաները վերջին տուրում չորս անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասն ու անցկացրած 18 խաղից հետո վաստակած 44 միավորով մրցաշրջանն ավարտեցին առաջին հորիզոնականում։ Շնորհավորում ենք մեր սաներին չեմպիոնության առթիվ։

Առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց «Շիրակ-09-1» թիմի հարձակվող Մհեր Հարությունյանը։ Մեր սանը 18 խաղում խփեց 31 գոլ։ Նշենք, որ Մհերը հանդիսանում է նաև Հայաստանի Մ15 հավաքականի անդամ։ Ազգային ընտրանու կազմում հասցրել է մեկ գոլ խփել։