Կսկսենք ԲԿՄԱ-ի հետ խաղով, հետո կընդունենք «Նոային»

Հաստատվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին և երկրորդ տուրերի խաղային օրերը և ժամերը։ Գյումրու «Շիրակը» մրցաշրջանը կսկսի արտագնա խաղով՝ օգոստոսի 1-ին (18:00) Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալվելով Երևանի ԲԿՄԱ-ին։ Երկրորդ տուրում գյումրեցիները սեփական հարկի տակ կընդունեն Երևանի «Նոային», խաղը տեղի կունենա օգոստոսի 9-ին (19:00)։