Մինչև 21 տարեկանների Հայաստանի հավաքականը սկսել է մարզական հավաքը՝ պատրաստվելով 2025 թվականի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20։00-ին կայանալիք Հայաստան-Ֆինլանդիա հանդիպմանը: Հավաքին մասնակցելու և հաշվետու մրցավեճին նախապատրաստվելու համար մինչև 21 տարեկանների Հայաստանի հավաքականից հրավեր է ստացել Գյումրու «Շիրակի» պաշտպան Համլետ Մնացականյանը։