Երկրորդ անընդմեջ հաղթանակը

IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 24-րդ տուրում «Շիրակը» Գյումրիում ընդունեց Երևանի «Ալաշկերտին» և հաղթեց 2:0 հաշվով: Խաղի հաշիվը 83-րդ րոպեին Ռաֆիկ Միսակյանի փոխանցումից հետո բացեց Լյովա Մրյանը: Հիմնական ժամանակին ավելացված հինգերորդ րոպեին երկրորդ գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց Ռաֆիկ Միսակյանը: Գոլային փոխանցումը կատարեց Մաջիկո Տրաորեն:

«Շիրակ» – «Ալաշկերտ»՝ 2:0 (0:0)
Գյումրի, Քաղաքային մարզադաշտ 
Գոլը՝ 1:0 Լյովա Մրյան 83՛, 2:0 Ռաֆիկ Միսակյան 90+5՛

«Շիրակ»՝ 1.Դարկո Վուկաշինովիչ, 15.Արսեն Սադոյան (88.Յուրիյ Վարդանյան 90+5՛), 4.Համլետ Մնացականյան, 99.Ռոբերտ Դարբինյան, 5.Հրայր Մկոյան, 6.Ռաֆիկ Միսակյան, 19.Մաջիկո Տրաորե, 11.Սերգեյ Մանուկյան (9.Լյովա Մրյան 46՛), 7.Սերյոժա Ուռուշանյան (51.Պետրոս Ալեքյան 80՛), 26.Ալեքսա Վիդիչ, 77.Մորի Կոնե (18.Սամվել Ղուկասյան 89՛):

Զգուշացում՝ Ալեքսա Վիդիչ 63՛

Գլխավոր մարզիչ՝ Արսեն Հովհաննիսյան

«Ալաշկերտ»՝ 22.Վսևոլոդ Երմակով, 70.Ժոաո դե Ժեզուս, 4.Աննան Մենսահ (10.Դավիդ Խուրցիձե 89՛), 3.Տարոն Ոսկանյան, 5.Վբեյմար Անգուլո, 98.Միմիտո Բիաի, 94.Սոդիք Ֆատայի, 33.Ռևազ Չիտեիշվիլի (21.Արթուր Սոխիև 76՛), 99.Յեիսոն Ռասինես, 17.Արտակ Եդիգարյան (9.Ջոնել Դեսիրե 63՛), 95.Ագդոն Մենեզես (7.Կարեն Նալբդանյան 63՛):

Զգուշացում՝ Տարոն Ոսկանյան 43՛, Ագդոն Մենեզես 58՛

Գլխավոր մարզիչ՝ Վահե Գևորգյան

Գլխավոր մրցավար՝ Արտեմ Գասպարյան

  • Պատվիրակ՝ Միքայել Մելքոնյան
  • Տեսուչ՝ Գևորգ Հովհաննիսյան
  • VAR` Յուրա Մահտեսյան