Հայաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության հինգերորդ տուրում Գյումրու «Շիրակը» Երևանի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում մրցեց Երևանի «Փյունիկի» հետ (2:0):
Շիրակցիների կազմում խաղին մասնակցեց կիսապաշտպան Ռաֆիկ Միսակյանը։ Վերջինս Հայաստանի առաջնության շրջանակներում որպես «Շիրակի» ֆուտբոլիստ հատեց 100 խաղի սահմանը։ 24-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերը հաշվի առած «Շիրակի» կազմում անցկացրել է 142 հանդիպում, խփել է 14 գոլ, կատարել՝ 9 գոլային փոխանցում։
Посмотреть эту публикацию в Instagram