Պարտություն Երևանում

Հայաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության հինգերորդ տուրում «Շիրակը» Երևանի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում մրցեց Երևանի «Փյունիկի» հետ և պարտվեց 2։0 հաշվով։ Կայացած հինգ տուրից հետո շիրակցիներն ակտիվում ունեն վեց միավոր։

Հաշվետու խաղից հետո Հայաստանի Պրեմիեր լիգայում դադար է՝ պայմանավորված ազգային հավաքականների խաղերով։ Հաջորդ հանդիպումը Գյումրու «Շիրակը» կանցկացնի սեփական դաշտում և Գյումրու Քաղաքային մարզադաշտում կընդունի Երևանի «Ուրարտուին», դեռ հայտնի չէ խաղի անցկացման օրն ու ժամը։