Հաղթական գոլ՝ վերջին րոպեին

Fastex Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության իններորդ տուրում «Շիրակը» Երևանի Ջունիոր մարզադաշտում մրցեց Կապանի «Գանձասարի» հետ և հաղթեց 2։1 հաշվով։ «Շիրակի» կազմում գոլերը խփեցին Մորի Կոնեն  (45+1՛) և Ռազմիկ Հակոբյանը  (90՛)։ Կայացած ինը տուրից հետո շիրակցիներն ակտիվում ունեն տասը միավոր։