Հաղթանակ Գյումրիում

Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության վեցերորդ տուրում Գյումրու «Շիրակը» սեփական հարկի տակ հյուրընկալեց Արմավիրի «Սարդարապատին» և հաղթեց 2։0 հաշվով։ Մեկական գոլով աչքի ընկան Ռաֆիկ Միսակյանը և Բամբա Մեսսամբան։ Կայացած վեց տուրից հետո շիրակցիներն ակտիվում ունեն 10 միավոր։ Հաջորդ տուրում Վարդան Բիչախչյանի սաները Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կհյուրընկալվեն Երևանի «Փյունիկին»։ Խաղը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին (19:00):