Արտագնա հաղթանակ

Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հինգերորդ տուրում Գյումրու «Շիրակը» մրցակցի հարկի տակ հյուրընկալվեց Չարենցավանի «Վանին» և հաղթեց 4։0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ Բամբա Մեսսամբան, մեկական գոլ խփեցին Դոնալդ Կոդիան և Ռաֆիկ Միսակյանը։ Կայացած հինգ տուրից հետո շիրակցիներն ակտիվում ունեն յոթ միավոր։ Հաջորդ տուրում Վարդան Բիչախչյանի սաները Գյումրու Քաղաքային մարզադաշտում կհյուրընկալեն Արմավիրի «Սարդարապատին»։ Խաղը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին (19:00):