«Շիրակն» առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը

Առաջիկայում կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններում «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։

ՀՖՖ 28-րդ հերթական ընտրական ժողովը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին ՀՖՖ գլխավոր գրասենյակում, որի ընթացքում կանցկացվեն Գործադիր կոմիտեի ու ՀՖՖ նախագահի ընտրություններ։