Պարտություն տանը

Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության չորրորդ տուրում Գյումրու «Շիրակը» սեփական հարկի տակ հյուրընկալեց Երևանի «Ուրարտուին» և պարտվեց 1։0 հաշվով։ Կայացած չորս տուրից հետո շիրակցիներն ակտիվում ունեն չորս միավոր։ Հաջորդ տուրում Վարդան Բիչախչյանի սաները Չարենցավանի Քաղաքային մարզադաշտում կհյուրընկալվեն «Վանին»։ Խաղը տեղի կունենա օգոստոսի 29-ին (18:00):