Հրայր Մկոյանը վերադարձավ «Շիրակ»

Գյումրու «Շիրակը» շարունակում է նախապատրաստվել գալիք մրցաշրջանին: Մարզումներին զուգահեռ ակումբի ներկայացուցիչները զբաղված են նաև սելեկցիոն աշխատանքներով: Ամռան առաջին տեղափոխությունը կայացած է: «Շիրակ» է վերադարձել կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը:

Մկոյանը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Շիրակից» ու անցած տարիներին հասցրել է ներկայացնել մի շարք հայկական ու արտասահմանյան ակումբներ, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականը: Գյումրեցի ֆուտբոլիստը վերջին մի քանի մրցաշրջանն անցկացրել է Երևանի «Արարատում»:

2013 թվականին Հրայր Մկոյանը «Շիրակի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն: