Մորի Կոնեն վերադարձավ «Շիրակ»

Գյումրու «Շիրակին» է միացել հարձակվող Մորի Կոնեն: 28-ամյա կոտդիվուրացին նախկինում հանդես է եկել մեր թիմի կազմում: 2019/20 թթ. մրցաշրջանում նա շիրակցիների կազմում խփել է 23 գոլ՝ դառնալով Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու ու լավագույն ֆուտբոլիստ: Ցուցանիշով նա ռեկորդակիր է Հայաստանում երբևէ խաղացած լեգեոներների մեջ: Այլազգիներից մեկ մրցաշրջանում նման արդյունքի ոչ ոք չի հասել: Շնորհավորում ենք տրանսֆերի առթիվ: Մաղթում ենք մեր նորեկին առողջություն ու գոլառատ խաղեր: