Յուրի Վարդանյանի նորամուտը

Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 24-րդ տուրում Գյումրու «Շիրակը» սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց Երևանի «Ալաշկերտի» դարպասը: Շիրակցիների կազմում նորամուտը նշեց մեր ակումբի սան, 17-ամյա Յուրիյ Վարդանյանը: Շնորհավորում ենք մեր ֆուտբոլիստին, մաղթում առողջություն, գոլառատ ու հաղթական խաղեր: