Հինգ ֆուտբոլիստ հեռացել են «Շիրակից»

Գյումրու «Շիրակը» վերադարձել է արձակուրդից և վերսկսել մարզումները՝ նախապատրաստվելով գալիք մրցաշրջանին: Անցած մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռացել են Արտյոմ Միքայելյանը, Էրիկ Վարդանյանը, Մարկո Պրլևիչը, Ռոբերտ Հակոբյանն ու Ալասան Դումբիան:

Նախապատրաստական փուլի ընթացքի և հնարավոր տրանսֆերների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: