«Շիրակը» վերսկսեց մարզումները

Գյումրու «Շիրակը» վերադարձավ կարճատև արձակուրդից և վերսկսեց մարզումները՝ նախապատրաստվելով գալիք մրցաշրջանին: Թիմը հավաքվեց Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում և անցկացրեց առաջին մարզումը:

Էդգար Թորոսյանի տրամադրության տակ էին տեղի բոլոր տղաները, լեգենոներները կմիանան մի փոքր ավելի ուշ: Ամբողջական կազմով շիրակցիներն առաջին մարզումը կանցկացնեն հունիսի 2-ին:

Նախապատրաստական փուլի ընթացքի և ստուգողական խաղերի մասին լրացուցիչ կտեղեկացնենք: