Համլետ Մնացականյանը և Նարեկ Ջանոյանը՝ հավաքականում

Գյումրու «Շիրակի» ֆուտբոլիստ Համլետ Մնացականյանը հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական: Երիտասարդականից առաջին անգամ հրավեր է ստացել նաև «Շիրակի» կիսապաշտպան, 18-ամյա Նարեկ Ջանոյանը, որը ներկա պահին ծառայության մեջ է ու ներկայացնում է Երևանի ԲԿՄԱ-ն:

Հայաստանի ընտրանին մարտի 17-26-ը կանցկացնի մարզական հավաք, որի ընթացքում կանցկացնի Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման փուլի երկու հանդիպում:

Մարտի 22-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը Պոդգորիցայում կմրցի Չեռնոգորիայի, իսկ մարտի 26-ին Արմավիրում՝ Ռումինիայի երիտասարդական հավաքականի հետ։