Նարեկ Ջանոյանը և Համլետ Մնացականյանը խաղացին հավաքականի կազմում

2025 թվականի Եվրոպայի Մ21 առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցակցի դաշտում մրցեց Չեռնոգորիայի հետ, խաղն ավարտվեց 0։0 հաշվով։ Մեր հավաքականի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Գյումրու «Շիրակի» կենտրոնական պաշտպան Համլետ Մնացականյանը: Մեկնարկային կազմում էր նաև Գյումրու «Շիրակի» 18-ամյա կիսապաշտպան Նարեկ Ջանոյանը (ներկա պահին ծառայության մեջ է և ներկայացնում է Երևանի ԲԿՄԱ-ն): Վերջինս իր նորամուտը նշեց Հայաստանի երիտասարդական հավաքականում ու փոխարինվեց խաղի հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ:

Չեռնոգորիա – Հայաստան՝ 0:0 (0:0)

Գրադսկի Ստադիոն Պոդգորիցա

Հայաստան 1. Գոռ Մատինյան, 3. Համլետ Մնացականյան, 4. Էրիկ Սիմոնյան, 7. Կարեն Նալբանդյան (6. Կառլեն Հովհաննիսյան, 90), 10. Գևորգ Թարախչյան (9. Նարեկ Հովհաննիսյան, 89), 14. Ավենտիս Ավենտիսիան, 15. Նարեկ Ջանոյան (19. Գոռ Մանվելյան, 89), 20. Տիգրան Ավանեսյան, 21. Սերոբ Գալստյան (11. Նարեկ Ալավերդյան, 84), 22. Խարիթոն Այվազյան, 23. Նիկոլաս Կալուկիան

Պահեստայիններ՝ 5. Արմեն Սարգսյան, 8. Վյաչեսլավ Աֆյան, 16. Դավիթ Դավթյան, 17. Ռուբեն Աբրահամյան, 18. Լևոն Վարդանյան

Գլխավոր մարզիչ՝ Արմեն Գյուլբուդաղյանց

Չեռնոգորիա 1. Նիկոլա Իվեզիչ, 5. Արնել Կույովիչ, 10. Միլան Վուկոտիչ (8. Ալեքսա Չետկովիչ, 79), 11. Դուշան Վուկովիչ, 14. Լյուբոմիր Պեյովիչ, 15. Բոյան Ադժիչ (9. Բալշա Տոշկովիչ, 79), 16. Նիկոլա Յանյիչ (7. Վուկ Ստրիկովիչ, 88), 19. Օգնյեն Գաշեվիչ, 21. Անդրեյ Բայովիչ (18. Իգոր Պայովիչ, 61), 22. Դամիան Մուգոշա (20. Դեյան Պերովիչ, 61), 23. Ռոբերտ Գյելայ

Պահեստայիններ՝ 3. Պետար Վուկովիչ, 4. Դամիան Դակիչ, 12. Սերգեյ Ջոկսիմովիչ, 17. Նիկոլա Վուկովիչ

Գլխավոր մարզիչ՝ Նիկոլա Ռակոևիչ

Գլխավոր մրցավար՝ Գոգա Կիկաչեիշվիլի (Վրաստան)