Մ19. Յուրի Վարդանյանը հրավիրվել է հավաքական

Մինչեւ 19 տարեկանների Հայաստանի հավաքականը օգոստոսի 29-31-ը և սեպտեմբերի 3-5-ը մարզական հավաքներ կանցկացնի Երևանում, որից հետո կմեկնի Լիտվա: Այնտեղ նախատեսվում է երկու ընկերական հանդիպում մինչեւ 19 տարեկանների Լիտվայի ընտրանու հետ, խաղերը կկայանան սեպտեմբերի 7-ին և 9-ին։ Հավաքներին մասնակցելու եւ հաշվետու խաղերին նախապատրաստվելու համար մինչեւ 19 տարեկանների Հայաստանի հավաքականից հրավեր է ստացել Գյումրու «Շիրակի» կիսապաշտպան, 18-ամյա Յուրի Վարդանյանը: