Դարկո Վուկաշինովիչը՝ սուպերգավաթային խաղի մասին

Հայաստանի Սուպերգավաթի համար պայքարում Գյումրու «Շիրակը» Արմավիրում մրցեց «Ուրարտուի» հետ և հաղթեց հետխաղային 11 մետրանոցներով՝ պատմության մեջ վեցերորդ անգամ հռչակվելով Հայաստանի Սուպերգավաթակիր: Շիրակցիների դարպասապահ Դարկո Վուկաշինովիչին հաջողվեց հարվածաշարում երեք սեյվ կատարել: Դարկոն նաև մոտեցավ 11 մետրանոցի նշակետին և դիպուկ գտնվեց: Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում սերբ ֆուտբոլիստը կիսվել է տպավորություններով: Ի դեպ, սա նրա կարիերայի առաջին տիտղոսն է: