Երեք շիրակցի՝ Հայաստանի Մ19 հավաքականում

Գյումրու «Շիրակի» ֆուտբոլիստներ Նարեկ Ջանոյանը, Սուրեն Ծառուկյանը և Մհեր Թառլոյանը հրավիրվել են Մ19 Հայաստանի հավաքական:

Մեր ընտրանին նոյեմբերի 13-ին կմեկնի Խորվաթիա, որտեղ նոյեմբերի 15-ին կմրցի Խորվաթիայի, նոյեմբերի 18-ին ՝ Իսրայելի հետ: Նոյեմբերի 21-ին կայանալիք վերջին խաղում մեր հավաքականն ուժերը կչափի Ֆարերյան կղզիների հետ:

* Մհեր Թառլոյանը ներկա պահին մրցելույթներ է ունենում ԲԿՄԱ-ի կազմում: