Առաջին դուբլը. Սերյոժա Ուռուշանյանի հարցազրույցը

Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկային տուրում Գյումրու «Շիրակը» մրցակցի դաշտում 4:2 հաշվով հաղթեց «Վեստ Արմենիային»: Մրցավեճում դուբլի հեղինակ դարձավ «Շիրակի» ակադեմիայի սան Սերյոժա Ուռուշանյանը: Վերջինս թիմի մեկնարկային կազմում էր, խաղաց իր համար խաղային նոր դիրքում ու դարձավ դուբլի հեղինակ: Ուռուշանյանը գործում էր որպես եզրային կիսապաշտպան, իսկ մինչ այս խաղացել էր պաշտպանության աջ եզրում: Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ֆուտբոլիստը խոսել է թիմի, խաղային նոր դիրքի, առաջին դուբլի ու հաղթանակի մասին: