Պարտություն Գյումրիում. Էդգար Թորոսյանի մեկնաբանությունը

Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության երրորդ տուրում «Շիրակը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով պարտվեց Երևանի ԲԿՄԱ-ին: Շիրակցիների գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը հանդիպումից հետո խոսել է գրանցված արդյունքից ու թիմի խաղից: 

«Շատ դժգոհ եմ խաղից, չցուցադրեցինք այն ֆուտբոլը, որը կարող ենք: Նույնիսկ նման վատ խաղով կարող էինք չպարտվել. դառնում ենք ինքնագոլի հեղինակ, 11 մետրանոցից վրիպում ենք: Շատ թերություններ ունեինք, որոնք փոխկապակցված են, բայց դրանց մասին չեմ ուզում խոսել: Չեմ ցանկանում տպավորություն ստեղծվի, որ ադրարանում եմ պարտությունից հետո: Ունենք այն, ինչ ունենք ու եթե մենք վերցրել ենք այդ պատասխանատվությունը, ապա պետք է նաև պատրաստ լինենք ոչ կայուն խաղին, համբերատար, քարտնաջան աշխատենք: Ժամանակ է պետք սխալները վերացնելու և կայուն խաղ ցուցադրելու համար: Անկախ ամեն ինչից արդյունքի պատասխանատուն գլխավոր մարզիչն է, այս դեպքում՝ ես ու ամենևին կապ չունի, թե որտեղից եմ հետևում հանդիպմանը: Բոլորիս աշխատասիրության, միասնության և հավատի շնորհիվ ամեն ինչ կանենք այս իրավիճակից դուրս գալու համար»: