Արսեն Հովհաննիսյանը՝ ԲԿՄԱ-ի հետ խաղի մասին

IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության գարնանային փուլի մեկնարկային խաղում «Շիրակը» Գյումրիում 1:0 հաշվով հաղթեց Երևանի ԲԿՄԱ-ին: Ներկայացնում ենք շիրակցիների գլխավոր մարզիչ Արսեն Հովհաննիսյանի հետխաղյա մեկնաբանությունը:

«Անհամբեր սպասում էինք՝ երբ է վերսկսվելու առաջնությունը: Անասելի մոտիվացված ենք ու ոչինչ չենք խնայելու՝ հանուն մեր ընդհանուր հաջողության: Դեռ ավելացնելու տեղ ունենք, բայց Ժամանակահատվածի համար թիմը լավ վիճակում է ու պատրաստ է հանդիպումներին»:

«Միշտ կարևոր է մեկնարկել հաղթանակով ու լավ է, որ մեզ մոտ դա ստացվեց: Գոհ եմ տղաների մոտեցումից ու նվիրվածությունից: Կարևոր էր նաև հաղթել՝ հաշվի առնելով նաև այն, որ խաղում էինք տանը: Մեր երկրպագուներն արժանի են հաղթանակների, շնորհակալ եմ բոլորին աջակցության համար: Մեկմեկու օգնելով՝ պետք է առաջ շարժվենք: Կարճ հատվածում շատ խաղեր պետք է անցկացնենք ու պետք է գնալով ավելացնենք: Առանց ակնթարթ կորցնելու պատրաստվում ենք առաջիկա մրցավեճին»: