IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 23-րդ տուրում «Շիրակը» Գյումրիում ընդունեց Երևանի «Ուրարտուին» և հաղթեց 1:0 հաշվով: Հաղթական գոլը 55-րդ րոպեին Ռաֆիկ Միսակյանի փոխանցումից հետո խփեց Մորի Կոնեն: Նշենք, որ խաղի հիմնական ժամանակին ավելացված վերջին րոպեին Դարկո Վուկաշինովիչը փրկեց «Շիրակին»՝ հետ մղելով գնդակը 11 մետրանոց հաշվածից հետո:
«Շիրակ» – «Ուրարտու»՝ 1:0 (0:0)
Գյումրի, Քաղաքային մարզադաշտ
Գոլը՝ 1:0 Մորի Կոնե 55՛
«Շիրակ»՝ 1.Դարկո Վուկաշինովիչ, 18.Սամվել Ղուկասյան (9.Լյովա Մրյան 59՛), 4.Համլետ Մնացականյան, 99.Ռոբերտ Դարբինյան, 5.Հրայր Մկոյան, 6.Ռաֆիկ Միսակյան (15.Արսեն Սադոյան 71՛), 19.Մաջիկո Տրաորե, 21.Դոնալդ Կոդիա (7.Սերյոժա Ուռուշանյան 88՛), 97.Սեդրիկ Դո, 26.Ալեքսա Վիդիչ, 77.Մորի Կոնե:
Զգուշացում՝ 12՛ Դոնալդ Կոդիա, 30՛ Սեդրիկ Դո, 45՛ Ռաֆիկ Միսակյան, 62՛ Ալեքսա Վիդիչ, Սերգեյ Մանուկյան 90+5՛
Գլխավոր մարզիչ՝ Արսեն Հովհաննիսյան
«Ուրարտու»՝ 42.Ալեքսանդր Մելիխով, 20․Պերիշա Պեշուկիչ (99․ Խարիտոն Այվազյան 81՛), 4․Եվգենի Ցիմբալյուկ, 24․Ուրոշ Ստոյանովիչ, 88․Ժիրայր Մարգարյան, 13․Վլադիսլավ Պանտելեև (19․Նիկոլայ Պրուդնիկով 86՛), 6․Արման Ղազարյան (22․Միքայել Միրզոյան 81՛), 8․Դենիս Գլուշակով, 21․Անդրեյ Կրավչուկ, 77․Տեմուր Ջիկիա (18․Լեոն Սաբուա 86՛), 11․Գևորգ Տարախչյան (53․Դավիթ Հարությունյան 56՛):
Զգուշացում՝ 10՛ Եվգենի Ցիմբալյուկ, 68՛ Տեմուր Ջիկիա
Գլխավոր մարզիչ՝ Դմիտրի Գունկո
Գլխավոր մրցավար՝ Աշոտ Հարությունյան
- Պատվիրակ՝ Հովսեփ Գոլնավազյան
- Տեսուչ՝ Աշոտ Հարությունյան
- VAR` Հենրիկ Նալբանդյան