Հաղթանակ առաջին մրցավեճում

Հայաստանի Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկային տուրում Գյումրու «Շիրակը» Երևանում մրցեց ԲԿՄԱ-ի հետ և հաղթեց 2։0 հաշվով։ Մեր թիմի կազմում հաշիվը 56-րդ րոպեին հաշիվը բացեց Լյովա Մրյանը, երկրորդ գոլը 72-րդ րոպեին խփեց Ռազմիկ Հակոբյանը։

Լյովա Մրյանը դարձավ 2024/25 թթ․ Հայաստանի Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանի առաջին գոլի հեղինակը, Ռազմիկ Հակոբյանը նորամուտը շիրակցիների կազմում նշանավորեց տուգանայինից խփած գոլով։

ԲԿՄԱ - «Շիրակ» | 0։2