«Շիրակ 2»-ը հաղթեց ստուգողական խաղում

Նոր մրցաշրջանին է շարունակում նախապատրաստվել «Շիրակ 2»-ը։ Արա Մկրտչյանի սաները Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում կայացած ստուգողական խաղում մրցեցին «Ուրարտու 2»-ի հետ և հաղթեցին 6։1 հաշվով։ Շիրակցիների կազմում հանդիպման առաջին կեսին մասնակցեց նաև «Շիրակի» գլխավոր թիմի հարձակվող Մորի Կոնեն, որը դարձավ երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Մյուս գոլերը խփեցին Ալբերտ Դարբինյանը, Տիգրան Սումբուլյանը, Նարեկ Խաչատրյանը և Համլետ Բարիկյանը։

Հիշեցնենք, որ «Շիրակ 2»-ը առաջնությունը կսկսի «Նիկարմի» հետ տնային խաղով։ Հանդիպումը տեղի կունենա Գյումրու Քաղաքային մարզադաշտում օգոստոսի 9-ին, ժամը՝ 17։00։ Երկրորդ տուրում Արա Մկրտչյանի սաները Ձորաղբյուրի մարզահամալիրի մարզադաշտում կհյուրընկալվեն «Արարատ 2»-ին։ Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին, ժամը՝ 17։00։