Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության տասնմեկերորդ տուրում Գյումրու «Շիրակը» սեփական հարկի տակ հյուրընկալեց Երևանի «Ալաշկերտին» և պարտվեց 1։0 հաշվով։ Կայացած տասնմեկ տուրից հետո շիրակցիներն ակտիվում ունեն 11 միավոր։ Հաջորդ տուրում Վարդան Բիչախչյանի սաները սեփական հարկի տակ կհյուրընկալեն Երևանի ԲԿՄԱ-ին։ Խաղը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին (15:00):


