Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության տասներկուերորդ տուրում Գյումրու «Շիրակը» սեփական հարկի տակ հյուրընկալեց Երևանի ԲԿՄԱ-ին և կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։ Մեր թիմի կազմում գոլերը խփեցին Ռաֆիկ Միսակյանը և Բամբա Մեսսամբան։ Կայացած տասներկու տուրից հետո շիրակցիներն ակտիվում ունեն 14 միավոր։ Հաջորդ տուրում Վարդան Բիչախչյանի սաները մրցակցի հարկի տակ կհյուրընկալվեն Երևանի «Նոային»։ Խաղը տեղի կունենա նոյեմբերի 7-ին (19:00):


