Նվաճեցինք քառորդ եզրափակչի ուղեգիր

Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում Գյումրու «Շիրակը» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Լեռնային Արցախին» և հաղթեց 7։1 հաշվով՝ նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր։ Շիրակցիներից գոլերով աչքի ընկան Ռաֆիկ Միսակյանը, Գրիգոր Ղումաշյանը, Ռայմոն Գիամֆին, Ամարա Կարամոկոն, Սերգեյ Մանուկյանը, Բամբա Մեսսամբան և Վազգեն Սարգսյանը։