Հաղթանակ Երևանում

Fastex Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության 17-րդ տուրում «Շիրակը» Երևանում մրցեց Երևանի «Ուրարտուի» հետ և հաղթեց 2։1 հաշվով։ Շիրակցիներից դուբլի հեղինակ դարձավ Ռազմիկ Հակոբյանը՝ գրավելով մրցակցի դարպասը 53-րդ և 74-րդ րոպեներին։ Երկրորդ գոլը վերջինս խփեց 11 մետրանոցից։ Տանտերերի կազմում միակ գոլը 81-րդ րոպեին խփեց Իգոր Իգնատևը։ Կայացած 17 տուրից հետո շիրակցիներն ակտիվում ունեն 21 միավոր։