Հաղթանակ Գյումրիում

Fastex Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության 18-րդ տուրում «Շիրակը» Գյումրիում մրցեց Երևանի «Փյունիկի» հետ և հաղթեց 1։0 հաշվով։ Շիրակցիներից հաղթական գոլը խփեց Դոնալդ Կոդիան՝ գրավելով մրցակցի դարպասը 67-րդ րոպեին։ Կայացած 18 տուրից հետո շիրակցիներն ակտիվում ունեն 24 միավոր։