Պարտություն Չարենցավանում

Fastex Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության 19-րդ տուրում «Շիրակը» Չարենցավանում մրցեց «Վանի» հետ և պարտվեց 1։0 հաշվով։ Տանտերերի կազմում միակ գոլ խփեց Ջոն Բատիգին 47-րդ րոպեին։ Կայացած 19 տուրից հետո շիրակցիներն ակտիվում ունեն 24 միավոր։