Պարտություն Ավանում

Fastex Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության 27-րդ տուրում «Շիրակը» Երևանի Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում մրցեց ԲԿՄԱ-ի հետ և պարտվեց 3։2 հաշվով։ Շիրակցիների կազմում հաշիվը 47-րդ րոպեին բացեց Դոնալդ Կոդիան, երկրորդ գոլը խփեց Մորի Կոնեն՝ գրավելով մրցակցի դարպասը 55-րդ րոպեին: Տանտերերը գոլերը խփեցին 63-րդ, 73-րդ և 86-րդ րոպեներին։ Կայացած 27 տուրից հետո շիրակցիներն ակտիվում ունեն 28 միավոր։