Մորի Կոնեն` լավագույն ռմբարկու

Fastex Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության 27-րդ տուրի ԲԿՄԱ-ի հետ խաղում Գյումրու «Շիրակի» հարձակվող Մորի Կոնեն բացեց հաշիվը՝ խփելով 31-րդ գոլը մեր թիմի գույներով։  Կոտդիվուրացին դարձավ Գյումրու «Շիրակի» պատմության ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստը՝ գերազանցելով Մուսա Փոլ Բակայոկոյի ցուցանիշը, որը «Շիրակի» կազմում խփել է 30 գոլ։