Fastex Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության 28-րդ տուրում «Շիրակը» Գյումրու Քաղաքային մարզադաշտում մրցեց Երևանի «Ուրարտուի» հետ, խաղն ավարտվեց ոչ-ոքի 1։1 հաշվով։ Շիրակցիների կազմում 86-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռուդիկ Մկրտչյանը։ Դրանից րոպեներ առաջ հյուրերից հաշիվը բացել էր Բրունո Միշելը: Կայացած 28 տուրից հետո շիրակցիներն ակտիվում ունեն 29 միավոր։