Fastex Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության 29-րդ տուրում Գյումրու «Շիրակը» Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում մրցեց Երևանի «Արարատ-Արմենիայի» հետ և պարտվեց 5։1 հաշվով։ Շիրակցիների կազմում 21-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Եֆրեմ Սեդրիկ Դոն։ Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեցին Տենտոն Յենեն (23՛, 77՛) և Մաթյո Գբոմադուն (60՛, 71՛), մեկ գոլ խփեց Ժիրայր Շաղոյանը (30՛): Կայացած 29 տուրից հետո շիրակցիներն ակտիվում ունեն 29 միավոր։