Fastex Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության 31-րդ տուրում Գյումրու «Շիրակը» Երևանի Ջունիոր սպորտ մարզադաշտում մրցեց Կապանի «Գանձասարի» հետ և պարտվեց 1։0 հաշվով։ Տանտերերը գոլը խփեցին 65-րդ րոպեին: Կայացած 31 տուրից հետո շիրակցիներն ակտիվում ունեն 35 միավոր։
Հաշվետու մրցավեճը վերջինն էր մրցաշրջանում։ Առաջիկա տուրը բաց էինք թողնելու, իսկ վերջին տուրում ընդունելու էինք «Վեսթ Արմենիային»։ Երևանյան թիմը դուրս է եկել առաջնությունից ու գրանցվել է տեխնիկական պարտություն։ Այսպիսով ավարտում ենք առաջնությունը 30 խաղում վաստակած 35 միավորով։