Հյուրընկալել էինք չեմպիոն Նազիկ Ավդալյանին

Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալել էինք Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանին, նրա մարզիչ Արտաշես Ներսիսյանին ու մարզիչ Քրիստինե Պետրոսյանին։ Վերջիններս հանդիպեցին մեր սաներին։ Մեր սաներն անցած օրերին հասցրել էին դիտել Նազիկի կյանքի և սպորտային կարիերայի մասին ֆիլմը՝ «Մեդալի հակառակ կողմը»՝ հիմնված իրական դեպքերի վրա։

Նազիկ Ավդալյանը ներս մտավ լսարան այն ժամանակ, երբ մեր սաները դիտում էին նրա կյանքի և սպորտային կարիերայի մասին ֆիլմը։ Մեր սաներից շատերի երազանքը՝ մոտիկից տեսնել չեմպիոնին, զրուցել նրա ու նրա մարզչի հետ, տալ հարցեր ու լսել պատասխաններ, իրականություն դարձավ։ Նազիկ Ավդալյանի ու նրա մարզչի՝ Արտաշես Ներսիսյանի խորհուրդը մեր պատանի ֆուտբոլիստներին մեկն էր. շարունակել երազել , նվիրվել ու անկախ արգելքներից գնալ դեպի նպատակը։

Շնորհակալ ենք Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանից, նրա մարզիչ Արտաշես Ներսիսյանից ու մարզիչ Քրիստինե Պետրոսյանից մեզ հյուրընկալվելու ու չեմպիոնական փորձով մեր սաների հետ կիսվելու համար։ Նազիկի ու նրա թիմի անցած մարզական ուղին անգնահատելի ուղեցույց է բոլորի համար, ովքեր ունեն երազանք։