Հաղթանակ Գյումրիում

Fastex Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության 30-րդ տուրում «Շիրակը» Գյումրու Քաղաքային մարզադաշտում մրցեց Երևանի «Ալաշկերտի» հետ և հաղթեց 4։0 հաշվով։ Շիրակցիների կազմում դուբլի հեղինակ դարձան Ռաֆիկ Միսակյանը և Լյովա Մրյանը։ Միսակյանը աչքի ընկավ նաև երկու գոլային փոխանցումով, մեկ գոլային արեց նաև Լյովա Մրյանը։ Կայացած 30 տուրից հետո շիրակցիներն ակտիվում ունեն 32 միավոր։